Այսօր մեր հերոսներից մեկը՝ Մխիթարը Գալեյան կտոներ իր ծննդյան օրը։ Գրեթե չի գտնվել մեկը, որը չհիշի անմահ հերոսին։

Պատվով մարդ, որը չխնայեց նաև սեփական կյանքն՝ իր իսկ ազգի խաղաղության և ներկայիս սերնդի բարելավման համար։
Երիտասարդ տղաներ, որոնք անմահացան և նրանց հիշում են մինչ այժմ ու կհիշեն միշտ։

Մխիթարն անչափ համարձակ, խելացի և բարի սրտի տեր անձնավորություն էր, ով նաև իր շրջապատում ասես լույս սփռեր սեփական բարությամբ և ազնվությամբ։

Վերջինիս մտածելակերպն ու հայրենասիրությունն ևս վարակիչ էին նրա ընկերների շրջանում։ Շատերն նաև երազում էին անգամ մի ժամ անցկացնել իր կողքին, որովհետև իր էդ տարիքին միևնույնն է նրանից սովորելու տեղ ունեին նաև իր շատ ընկերներ։

Այսօր, սակայն հերոս Մխիթարին հիշում են այցելելով իր շիրիմին։ Հայրենասեր որդի, որն հայի ամենաճիշտ և յուրօրինակ դրսևորումն է գալիք սերունդների համար։
Փառք մեր հերոս տղաներին, որոնք հիմա երկնքից են նայում մեզ և համբերություն նրանց ընտանիքներին։