Այսօր երիտասարդ, բայց միևնույն ժամանակ նաև սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նշում է իր տարեդարձը։
Գեղեցկուհի մայրիկն ասես հասցրել է անել այնպես, որպեսզի հանրության շրջանում բավական մեծ հետաքրքրվածություն վայելի։ Դեռևս օրը չսկսված նրա էջն ասես արդեն իսկ սկսել է լի լինել շնորհավորանքներով։

Դերասանուհու ոչ միայն մտերիմ մարդիկ և ընկերներն, այլ նաև անծանոթները շտապել են շնորհավորել վերջինիս՝ մաղթելով նրան միայն դրականը։

Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ է, ինչ Շուշաննան մեկնել է իր նորաստեղծ ընտանիքի հետ միասին Միացյալ Նահանգներ և մշտական բնակություն են հաստատել հենց ԱՄՆ-ում։

Զույգն անգամ իրենց միկրոբլոգյան էջում չեն դադարում ընտանեկան գեղեցիկ հրապարակումներով կիսվել։
Նշենք, որ Շուշաննան Հայաստանում ևս բավական շատ աշխատանքային առաջարկներ ուներ և նոր սերիալային նախագծերում հաճախ կարելի էր տեսնել նաև նրա մասնակցությունը։

Այդ ամենը, սակայն դերասանուհին բաց թողնեց և իր ընտանիքը կազմելուց հետո արդեն տևական ժամանակ է, ինչ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։