Սիրված դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանն այսօր բոլորում է ծննդյան վաթսուինը տարին։ Նա ծնվել է Երևանում։ Բազմանդամ ընտանիքում է մեծացել՝ բավականին դժվար պայմաններում։ Ութ երեխաներից երրորդն է եղել Մայրանուշը։

Մայրը, ցավոք, շուտ է մшհшցել։ Երեխաների խնամքի հարցը հոգացել են տան ավագ երեխաները։ Մայրանուշը կարել է, ձևել, փոքրերին մայրություն արել։

Դպրոցական կրթությունը ստացել է Չարենցի անվան դպրոցում, որտեղ էլ աչքի է ընկել իր դերասանական կարողություններով ու հետո ընդունվել Թատերական ինստիտուտ։

Ինստիտուտն ավարտելիս նա արդեն իր առաջնեկին էր սպասում և դարձյալ վատ պայմաններում էր ապրում․ չուներ իր տունը։
Կիմ Արզումանյանի զանգը լույս է սփռում Մայրանուշի դժվար կեցության վրա՝ ապագայի հանդեպ հույս ու լայն հորիզոններ բացելով։ Նա հաջողությամբ սկսել է հանդես գալ ներկայացումներում ու ֆիլմերում։

Սիրված դերասանուհին ներկայումս առողջական տկարության պատճառով բացակայում է էկրանից ու բեմից։ Բացակայության պատճառը նաև պատասխանատվության մեջ զգացումն է։