Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամի ծննդյան օրն է։ Օրն ասես տարբեր շնորհավորանքներով էր սկսվել նրա համար, ում մտերիմներն ու ընկերները մինչ այժմ դեռևս շարունակում են տոնի վերածել նրա օրն իրենց բարեմաղթանքներով։

Թերևս Մարիամի մայրը՝ Աննա Հակոբյանն էլ ևս իր միկրոբլոգյան էջում լուսանկար է հրապարակել իրենց երկուսի մասնակցությամբ և շնորհավորել իր ավագ դստերը։

Հիշեցնենք, որ Մարիամն իր երիտասարդ տարիքի հետ մեկտեղ նաև բավական մեծ ակտիվություն է հասցնում դրսևորել հատկապես այնպիսի ոլորտներում, որոնք իր իսկ մասնագիտական աշխատանքաից զատ կարող են նաև նպաստել իր աճին։

Վերջինս աշխատում է բավական մեծ հայտնություն վայեկող «Digitain» կազմակերպությունում։
Ավելին, նա նաև ՏՏ համաշխարհային համաժողովում, ներկայացրել է ընկերության ամենակարևոր ծրագրերից մեկը՝ «WCIT 2019»-ը։

Չնայած այս ամենին Մարիամն ասես բավական պասիվ է իրեն դրսևորում նաև սոցիալական հարթակներում և այնքան էլ չի հանրայնացնում այն ամենն, ինչն ինքն է ի կատար ածում։