Այսօր երիտասարդ, սակայն արդեն աշխարհին հայտնի հայ շախմատիստ Լևոն Արոնյանի ծննդյան օրն է։
Ողջ հայ հասարակությունն ասես բոլոր ժամանակների համար մշտապես սիրել և գնահատել է հատկապես այնպիսի մարդկանց, որոնք իրենց լուման են ներդրել Հայաստանը միջազգային կերպով աշխարհին ներկայացնելու հարցում։

Լևոնն էլ թերևս հենց այդպիսի անձանցից մեկն է, ով մինչ օրս էլ շարունակում է փայլել իր անհատականությամբ։

Իր մասնագիտական կարիերայից զատ թերևս քչերն են տեղյակ նաև նրան էկրաններից այն կողմ, ով նույնպես մարդ է՝ լի իր խնդիրներով և անձնական կյանքով։

Հիշեցնենք, որ Լևոնն իր առաջին ամուսնությունից հետո ցավոք սրտի դժբախտ դեպքի պատճառով կորցրեց իր գեղեցկուհի կնոջը, սակայն տևական ժամանակ անց նա կրկին անգամ ամուսնացավ։

Այժմ կարելի է միայն սիրով լի աչքերով այն Լևոնին տեսնել, ով իր գեղեցիկ ընտանիքով միասին նաև հաճախ է ներկայանում նոր հրապարակումներով։
Մնում է միայն միանալ բոլոր շնորհավորանքներին և լավագույնը մաղթել անվանի մեր շախմատիստին։