Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է. բարի տարեդարձ.

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։

Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը: 2018 թվականի հուլիսին Աննա Հակոբյանը հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

Աննա Հակոբյանը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակը:

Զավակներն են՝ Մարիամը, Աշոտը, Շուշանը և Արփին։