Հայկական եթերն իր ուղին սկսել է ձևավորել շնորհիվ այն անհատների, որոնք դարձել են այդ ամենի հիմքը դնողներ։
Նրանց թվում է եղել նաև Նարա Շլեպչյանը։ Այսօր անվանի հաղորդավարուհին նշում է իր ծննդյան 87 տարին։

Վերջինիս մասնակցությամբ հայկական եթերը նոր կյանք է ստացել, ում հեղինակած բազմաթիվ հեռուստանախագծեր դարձել են հանրության համար սիրված և միշտ սպասված։
Նարա Շլեպչյանն այն բացառիկ անհատներից է եղել, ում եթերաժամին միշտ սպասել են և միայն սիրով ունկնդրել։

Նրա ոչ միայն խոսքն է գեղեցիկ և լսելի, այլև հայերենի նկատմամբ այդչափ մեծ սերն ու այն հնարավորինս անթերի կերպով մատուցելու շնորհը։
1956 թվականից, հայկական հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին իսկ օրվանից նա աշխատեց որպես հաղորդավար և դարձավ հայաստանյան հեռուստատեսության առաջին հաղորդավարուհին։

Նա նաև հեղինակել և վարել է բազում նախածրագրեր՝ լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ և այլն։
Հայկական ծրագրերն ներկայացնելով խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերությունների եթերներով կարողացել է իր ասելիքն հաղորդել աշխարհին։

Նա թերևս հենց այն անհատներից է, ով հասցրել է նաև հարցազրույցներ անցկացնել անչափ հանրահայտ մտավորականների հետ։