Լինել հայ և չճանաչել մեծն Փարաջանովին, ասես նույնն է, թե չսիրել արվեստը։
Մեծանուն հայ կինոռեժիսորի հիշատակի օրն է այսօր, ով իր մեծ ավանդն է ունեցել ներդրած մշակութային ոլորտի զարգացման հարցում։

Վարպետի անցած ուղին ասես այնքան հարուստ է եղել, ինչի համար անգամ շատ հանրահայտ միջոցառումների ժամանակ նրան ոչ միայ հրավիրած են եղել հատուկ հյուր որպես այլ վերջինիս աշխատանքները անդադար սիրել և գնահատել այն ամենը, ինչն հենց իր ձեռագրին համահունչ կերպով է փոխանցվել սերուններին։

Չնայած այն հանգամանքին, որ հայ մեծանուն կինոռեժիսորն իր դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երկաթուղային տրանսպրտի ինժեներական ինստիտուտ, սակայն կարծես թե ճանապարհի կեսից նա զգաց, որ այդ ամենը կարծես այնքան էլ իր հոգուն մոտ չէ և նա որոշեց, որպեսզի իրեն տեսնի արվեստում։
Թերևս հենց այդպես էլ եղավ և նա իր կայացրած որոշումից ետ չկանգնեց։

Փարաջանովը իր ուսումն ավարտեց 1951 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքի թեման էլ իր հերթին կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։
Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակը։

Նրա աշխատանքներն իսկապես ընդունվեցին և անչափ սիրվեցին։ Այժմ նաև նրա տուն- թանգարան այցելելն ասես ևս շատերի համար դարձել է ամենից հետաքրքիր իրողություններից մեկը՝ արդյունավետ ժամանակ անցկացնելու համար։