Հայտնի ու սիրված դերասան Գիրգոր Բաղդասարյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունութ տարին։ Նա ծնվել է Երևանում, սակայն ավարտել է Ռուսաստանի Սլավյանսկի ավիատեխնիկական ուսումնարանը։

Երեք տարի անց վերադարձել է հայրենիք՝ սովորելով Թատերական ինստիտուտում։ Ապագա դերասանը 1985 թվականից ի վեր աշխատում է Կամերային թատրոնում։

Գրիգոր Բաղդասարյանին առավել հաճախ կարելի է տեսնել թատրոնում՝ թատերական ներկայացումներում հետաքրքիր ու տիպական կերպարներ կերտելիս։

Նա հանդես է գալիս նաև ֆիլմերում ու տարատեսակ հեռուստատեսային նախագծերում, հեռուստասերիալներում։ Դերասանն իր տարիների արդյունավետ ու մշակութային գործունեության համար բազմիցս պատվավոր գնահատանքի է արժանացել, պարգևատրվել։

Նրան շնորհվել է նաև վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը։ Գրիգոր Բաղդասարյանը հիմա էլ բավականին ակտիվ ու գործունյա է ասպարեզում։ Նա մեր ժամանակի պահանջված, խարիզմատիկ դերասաններից է։

Դերասանի ծննդյան օրվա առիթով նրա դուստրը՝ Նարեն, հուզիչ հրապարակում է արել։ Նա հրապարակել է իրենց տարբեր տարիների լուսանկարները՝ գրելով․ «Իմ անփոխարինելի, ամենա հոգատար ու ամենա բարի Շնորհավոր ծնունդդ։

Բառերը քիչ են փոխանցելու են լույսն ու ջերմությունը որ բերում ես իմ կյանք, շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ որ ծնվել ես, թող երջանկությունդ անպակաս լինի, սերդ անսպառ, ու կյանքդ միշտ լուսավոր լինի ոնց դու ես։ Շնորհավոր ծնունդդ, Պապ ջան»։