Այսօր երգիչ Էրիկ Կարապետյանը և Սվետլանա Իշխանյանը ամուսնանում են։ Մինչ այս բազմիցս անգամներ հասցրել էինք տեղեկացնել, որ երգիչն արդեն տևական ժամանակ է, ինչ պատրաստվում է իր հարսանեկան արարողությանը։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին օրեր առաջ ժամանել էր Հայաստան, որպեսզի ներկա լինի հարսանեկան արարողության քավորկնոջ կարգավիճակում։ Երգչուհին ինստագրամի իր էջին կից «Սթորիներ» բաժնում հրապարակել էր լուսանկար նորապսակների հետ՝ նշելով․ «Լավագույն ընկերներն»։

Հիշեցնենք նաև, որ երգչուհիներ Սոֆի Մխեյանն և Սիլվա Հոկաբյանը ինստագրամյան իրենց էջերում հրապարակել են պսակադրության արարողությունից կադրեր։

Նշենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգն բաժանվել էր։ Մինչդեռ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։

Այժմ Ձեր իսկ ուշադրությանն ենք ենրակայացնում նրանց պսակադրության արարողությունից մի քանի հետաքրքիր կադրեր, որոնք նոր են հասցրել տեղ գտնել համացանցի մի քանի օգտատերերի կողմից։
Վերջիններս նույնպես շտապել են իրենց շնորհավորական մաղթանքներն հղել մեկնաբանություն դաշտում։