Այսօր Արցախը տոնում է իր անկախության օրը։ Նշենք, որ Արցախի անկախության հռչակագիրը իրենով հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ։

Նշենք, որ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց այս օրը։

Այս ամենի բարօրության և պահպանման համար իհարկե հազարավոր մարդիկ են պայքարել։ Արժանապատիվ հայրենասերներ, որոնք իրենց կյանքն անգամ չեն խնայել այն ինչ ունենք՝ դրա պահպանման և ամրապնդման համար։

Հայրենասեր մեր ազգակիցների շնորհիվ այն ամենն, ինչ կատարվեց երկու տարի առաջ՝ կարողացան ևս պահպանել այն, որում այսօր հայն է դարձյալ շարունակում ապրել և շենացնել։

Զուր չէ, որ աշխարհի վրա փոքր երևացող, սակայն իր ներսի ուժով այն պայքարում է հազարավոր թշնամիների դեմ տասնամյակներով։
Շատ ու շատ տաղանդներ ևս զուր չէ, որ հենց Արցախից են և մշտապես պատվով են կրել և կրում այդ անունն իրենց մտքում և սրտում։ Այո, իսկապես պատվաբեր է լինել արցախցի։