Հայտնի լրագրող, ստեղծագործող և ինքնատիպ անհատ Անի Քոչարը նշում է ծննդյան տարեդարձը։ Անին միջնակարդ կրթությունը ստացել է Դ․ Դեմիրճյանի անունը կրող դպրոցում։

Դեռ դպրոցական տարիներից Անին աչքի է ընկել իր գրողական և հրապարակախոսական տաղանդով՝ դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանից ստանալով «Ապագա հրապարակախոսին» անվանմամբ պարտավորեցնող տիտղոս։

Անին աչքի է ընկել հետաքրքրությունների լայն շրջանակներով, դպրոցական ուսումնառությանը զուգահեռ հաճախել է պարի, ասեղծագործության, նկարչության և այլ խմբակների։

Ուսանելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ Անին շուտով հրատարակում է «Ես» ինքնատիպ անվանմամբ ամսագիրը, որի շուրջ մեծ հետաքրքրություն և խոսակցություններ են ձևավորվում հընթացս։

Անիի կյանքում մեծ փորձություն էր հիվանդությունը, որի հաղթահարումը հրաշքի էր նման։ Այժմ նա նոր կյանք ստացածի նման է ապրում իր օրերը՝ վայելելով իր դեռևս միակ տղայի ներկայությունն ու սերը։

Նախորդ տարի Անին նաև բացահայտ խոսեց այն մասին, որ իր կյանքում հայտնվել է մեկը, ում հետ նա երկրորդ անգամ ընտանիք կազմելու որոշում է կայացրել։