Երբ հումորը սկսեց մուտք գործել հայկական հեռուստաեթեր Զառան հենց առաջիններից էր, ով կարողացավ հանրության շրջանում հիշելի կերպար ձեռք բերել և մնալ մարդկանց մտքերում որպես դրական կերպար։

Մինչ այժմ էլ նա դեռևս շարունակում է հեռուստաէկրաններից երևալ, սակայն այժմ նա տևական ժամանակահատված է, ինչ նկարահանվում է հումորային նախագծերից մեկում՝ Վումնս քլաբում և մարմնավորում տարբեր հումորային դերեր։
Դերասանուհին այս անգամ իր ինստագրամյան էջում հրապարակում է կատարել՝ շնորհավորելով իր մայրիկի տարեդարձն:

Նա իր մայրիկին անակնկալ է պարգևել տորթի ձևով:
«Շնորհավոր ծնունդդ, ինձ ծնունդ տված իմ սեր մամուշկաս»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ դերասանուհին այն հայ հայտնիների թվից է, ով իսկապես չի սիրում նշել իր անձնական կյանքում տեղի ունեցող իրողությունների մասին, իսկ ընտանեկան լուսանկար գրեթե չի ցուցադրում:

Նշենք, որ վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Զառան ամուսնուց բաժանվել է:
Մինչդեռ ինքն հերքել է դա՝ ասելով, որ այն պարզապես բամբասանք է, և տեղեկությունն չի համապատասխանում իրականությանն: