Արման Հայրապետյանն իր միկրոբլոգյան էջում կատարել է մի կարևոր գրառում՝ վերջին դեպքերի հետ կապված և նշել այն մասին, որ կա մի կարևոր հանգամանք, որը երբեք պետք չէ անուշադրոթւայն մատնել։

Վերջինիս կարծիքով նման հանրային իրողությունների և դեպքերի ժամանակ երբ իրականացվում են կամավորական աշխատանքներ՝ չպետք է ուշադրությունն սևեռել հատկապես տղաների կողմ։ Էստեղ կա մի ահռելի աշխատանք, որն աղջիկներն են կատարում։

Նրա բնորոշմամբ այնքան աղջիկներ կան, որոնք ահռելի գործ են արել և անում, որն անարդար է չնկատելն ու չգնահատելը։

Արմանը նշել է հատկապես Կարմիր խաչի աշխատակիցներից մեկի՝ Գայանեի մասին, ում առաջին իսկ օրվանից տեսել է ակտիվ աշխատանք իրականացնելիս և մինչ օրս նույն կերպ է այդ ամենն շարունակվում ու դեռևս հարց է, թե նա արդյոք հանգստանալու որևէ պահ իր համար գտել է, թե ոչ։

Նա ընդգծել է, որ Գայանեն անգամ այն աստիճան ուշադիր է բոլորի նկատմամբ, ով անհատապես է մոտենում մարդկանց և տալիս դիմակներ, որպեսզի բոլորը կրեն՝ առողջական այլ խնդիրներից խուսափելու համար։
Ջրեր և ուտելիք բաժանել և այլն։ Անարդար կլինի չհիշել և շնորհակալ չլինել այս մարդկանց։