Մեզանից յուրաքանչյուրն իհարկե ամեն օր այցելում է խանութ։ Շատերն սովորական փոքր մարկետներից, ոմանք էլ մեծ սուպերմարկետներից են սիրում օգտվել։

Երկրորդի դեպքում ինչ խոսք, շատերն նկատած կլինեն թե որքան շատ դրամարկղեր են առկա լինում, սակայն մասամբ սպասարկում քաղաքացիներին։
Հաճախ կարելի է տասնյակների միջից կեսը նկատել փակ վիճակում։

Այո, իսկապես փակ, քանի որ եթե նկատել եք ապա առավոտյան ժամերին առավել քան պասիվ է լինում մարդկանց հոսքը, այն փոքր ինչ ավելանում է ընդմիջման ժամերին և առավել քան ակտիվանում հատկապես երեկոյան ժամերին երբ մարդիկ դասից կամ աշխատանքից հետո այցելում են գնումների։

Շատ հաճախ հենց այդ ժամանակահատվածներում էլ կարելի է նկատել երբ բաց են լինում բոլոր դրամարկղերը։

Մինչդեռ կա նաև մեկ այլ սկզբունք որ տոն օրերին նախատոնական ժամանակահատվածն է լինում, ինչին բոլորն են նախապատրաստվում և հիմնական գործոնն շատ դրամարկղեր ուեննալու հենց դրանում է կայանում, որպեսզի զերծ մնան նման խնդիրներից և սպասարկեն անձանց։