Դերասան Ալեքսանդր Բաբայանն, ով ի դեպ բավական հաճախ է հայտնվում իր հետևորդների ուշադրության կենտրոնում՝ օրերս հանդես է եկել մի նոր հրապարակմամբ, որում, սակայն նա այնքան էլ մեղմ հրապարակում չի կատարել։

Վերջինիս նման զայրացած տեսանյութն անգամ մեծ հարց է առաջացրել իր հետևորդների մոտ, թե նրա կյանքում այժմ ինչպիսի իրավիճակ է տիրում, ով սկսել է նման կերպ արձագանքել հանրության կարծիքներին։
Դերասանն իր կողմից անդրադարձ է կատարել հատկապես այն օգտատերերի գրառումներին, որոնք պատեհ անպատեհ դերասանին իր անցյալից են հաճախ հարցեր տալիս և փորձում նոր պարզաբանումներ ստանալ նրանից։

Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներում ինչպես Ալեքսանդրը՝ այնպես էլ նաև իր նախկին կինը՝ սննդաբան Լիլիթը գտել են արդեն իրենց երկրորդ կեսերին և նրանցից յուրաքանչյուրն անգամ չի ցանկանում լսել իր նախկին սիրելիի մասին։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է արդեն, ինչ դերասանի անձնականում բավական լուրջ փոփոխումներ են հասցրել արձանագրվել։
Նա և Լիլիթը մեկ որդի ունենալով հանդերձ մի օր եկան այն որոշմանը, որ պետք է այսուհետ ապրեն առանց միմյանց ներկայության և էդպես էլ նրանք կատարեցին։

Այժմ, սակայն ասես այնպիսի պահ է հասունացել նրանց մոտ որ հանրության մի ստվար զանգվածի կողմից անգամ նրանց կյանքին անդրադառնալն այնքան էլ դուր չի գալիս Ալեքսանդրին։
Նա նաև իր դժգոհություններն է հայտնել տեսանյութի տեսքով, որն այժմ կից կներկայացնենք նաև ձեր ուշադրությանը։
Հիշեցնենք, որ դերասանն այժմ ևս նկարահանվում է բավական նշանակալի սերիալներցի մեկում։