Երևան կամ Երևանս, որ կարելի է մշտապես ասել և չդադարել հինալ նրա պատմոթւյամբ և կենսագրությամբ։
Երևանյան գեղեցիկ իրավիճակները բնորոշելիս կարծես թե շատ բան հարկավոր չէ՝ պարզապես հիացմունքն դեպի մեր քաղաքի պատմություն։

Չնայած այն հանգամանքին, որ մեր քաղաքը փոքրիկ է և մոլորակի վրա շատ քիչ տեղ է զբաղեցնում, սակայն հնարավոր չէ չնկատել նաև այն կարևոր փաստը, թե որքան գեղեցիկ է այն և նաև հարուստ իր անցյալով։

Լինելով այդչափ փոքրիկ, սակայն կարողանալ իր մեծ սրտում տեղավորել այդքան մարդկանց ասես ևս գեղեցիկ երևույթներից մեկն է։ Սակայն եթե չլիներ նրա հարուստ պատմությունն ապա ներկան դժվար կլիներ վերհիշելու համար։

Թերևս հենց այդ հին Երևանում էլ ապրում և ստեղծագործում ու աշխատում էին նաև մեր սիրելի երևանցիները, ինչպես նաև բոլոր այն մեծանուն հայ լեգենդները, որոնք եղել են հենց ժամանակին պատվավոր մեր քաղաքացիներից։

Հանրահայտ Արամից մինչ Բուզանդ, ինչպես նաև Կոնդից մինչ Դեմիրճյան որոշակի հատվածներում դեռևս պահպանված մեր հնություն խորհրդանշող փողոցներն ասես մինչ այժմ էլ դեռևս շարունակում են հիշեցնել այն ժամանակները, երբ աշխարհից կտրված մի անկյունում կարծես թե լինեինք։
Սակայն ժամանակի ընթացքում կարծես թե բազմաթիվ փոփոխություններ են հասցրել առաջ գալ և գնալ, իսկ մեր սիրելի քաղքը մշտապես եղել է կա և կմնա նույն գեղեցիկը երկրի վրա։