Հայկական եթերի անբաժան մասը դարձած դերասանուհի Տաթևիկն ասես դարձել է սերալային նախագծերում ներակայցող ամենից շատ նկարահանվող դերասանուհիներից մեկը։
Նա գրեթե միշտ ակտիվ գործունեություն է ծավալում, սակայն այդ ամենին զուգահեռ՝ վերջինս բավական պասիվ է վիրտուալ տիրույթում։

Ի տարբերություն շատ այլ դերասանուհիների, որոնք աշխատանք չեն ծավալում, սակայն բավական ակտիվ են իրենց ինստագրամյան էջերում, Տաթևիկի մոտ բոլորովին հակառակն է՝ նա իսկապես շատ նախագծերում է նկարահանվում և բավական քիչ հրապարակումներ իր միկրոբլոգյան էջում անում։

Օրերս էլ դերասանուհին մի լուսանկար է հրապարակել իր միակ հարազատ եղբոր հետ միասին և դրան կից նշել, թե իրենք միասին որքան դժվարությունների միջով են անցել և որքան փորձություններ հաղթահարել, սակայն այժմ ամեն բան այլ է։

Նկարահանումներից մինչ սցենարներն անգամ հարազատներով աջակցել են միմյանց։
Հենց այս ամենի արդյունքում էլ Տաթևիկն նշել է, թե որքան դժվարություններ են եղել նրանց ճանապարհին, սակայն իրենք դրա միջից դուրս են եկել միայն հաշտ ու համերաշխ։

Դերասանուհւին թերևս որպես հարազատ քույր իր խորին շնորհակալությունն է հայտնել եղբորը։