Հայկական երգարվեստի սիրո հավերժ երգիչ անունը կրող Հայկոն ասես մինչ այժմ չի դադարում իր ընկերների կողմից ամեն քայլափոխի հիշելի մնալ։

Ավելին, երգչի երկրպագուներն անգամ մինչ այժմ չեն դադարում իրենց հիացմունքի և սիրո խոսքերն արտահայտել արտիստի մասին։

Օրերս նաև երգիչ Էրիկն է Հայկոյի մասին հետաքրքիր հրապարակում կատարել, ով ի դեպ Հայկոյի գեղեցիկ լուսանկարներից մեկն է ցուցադրել համացանցի իր տիրույթում, որն ի դեպ արված է երգչի ձայնագրման ստուդիայում, որում նա վերջին շրջանում անցկացնում էր իր օրերը։

Էրիկն իր նկարներից նույնպես հրապարակել է մի կադր, որում իքնը ևս Հայկոյի ձայնագրման ստուդիայում է գտնվում և նշել է, որ անչափ շատ է կարոտում իր լուսահոգի ընկերոջը։

Նշենք, որ Հայկոն չնայած իր այդչափ երիտասարդ լինելուն, սակայն հասցրել էր ունենալ այնքան մեծ անուն, ով անգամ Երևանի պատվավոր քաղաքացիներից մեկն էր։ Այժմ նույնպես երգչին հիշում և սիրում են նրա բոլոր ընկերներն ու մեծ ափսոսանք և ցավ ապրում վերջինիս հետ կատարվածի համար։