Սիրված դերասանուհի, և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կրկին նոր գրառում է արել իր էջում նշելով մտահոգություններն կատարված դեպքերի մասով։

Ինստագրամյան իր ցանցի սթորիներ բաժնում նա գրառել է․ «Ու ինչու եմ ես հա մենակ ու նույն ձևով հա քայքայվում․․․ խախտվում ու մեռնում․․․ Ինքնախաբեությամբ ապրող մեծամասնությունն ինքնակամ գնում է կործանման․․․ Ես ինչի՞ եմ հա տապալվում ցավից։ Ամեն մեկն արժանի է իր ընտրությանը։ Վերջ»։

«Մեր երկրի «սերուցքը» թթվեց․․․ թթխմորը փախավ․․․ հացը խմոր մնաց․․․ ջուրը պղտորվեց․․․ իսկ լույսերը վառ մնացին միայն երկնքում», — իր մյուս կատարած գրառման մեջն նշել է նա։ Դերասանուհու հետևորդներից շատերն իրենց հերթին նույնպես կիսվել են իրենց կարծիքներով և գրել, որ նրանք նույնպես համամիտ են դերասանուհու կիսած կարծիքի հետ։

Նենք, որ Նազենի Հովհաննիսյանն ևս այն հայտնիներից է, որը բավական ակտիվ է սոցիալական հարթակներում և ամեն կերպ փորձում է իր կարծիքն ավելի շատ լսելի դարձնել։

Հիշեցնենք, որ դերասանուհու կատարած ահա այս հրապարակումն ևս հասցրել է համացանցում լայն քննարկումների նոր պատճառ դառնալ։