Գաղտնիք չէ, որ հայկական հեռուստատեսությամբ նոր ցուցադրվող սերիալները արագ կերպով կրկին անգամ հասցնում են քննարկվել հանրության կողմից և բավական կարճ ժամանակահատվածում լայն հնչեղություն վայելել։
Այսօր ևս ասեկոսեների առիթ է դարձել «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում նկարահանվող գլխավոր դերակատարների թեման։

Վերջիններիս մասին բոլորն են խոսում միաձայն, թե զույգն այժմ սիրավեպի մեջ է։
Նշենք, որ վերջին շրջանում դերասան Թելման Խաչատրյանն գտնվում էր Միացյալ Նահանգներում և վերադառնալուց հետո անմիջապես անցել է կրկին նկարահանումների։

Նրա վերադարձից հետո էլ դերասանուհի Էթերին իրենց մասնակցությամբ նոր հրապարակում է կատարել և այն մակագրել «Կարոտած»։

Նայելով լուսանկարին իհարկե կարելի է ևս մեկ անգամ համոզվել որ ոչ միայն Թելմանի անունն է շրջանառվում սիրավեպի թեմայի շուրջ, այլ նաև Արսեն Լևոնյանի և Անահիտ Մանուկյանի։

Ինչպես նկատելի է վերջիններս նույնպես բավական սիրառատ տեսքով են լուսանկարվել և նրանց հետևորդների կարծիքով դժվար թե նման սիրուն կերպարով նրանց մեջ որևէ զգացմունք չլինի։
Իսկ, թե ինչ է կատարվում իրականում՝ մնում է միայն սպասել դեպքերի զարգացումներին։