Հայտնի լրագրող և մոդել Անի Քոչարն ասես չի դադարում բավական հետաքրքիր իր հրապարակումներով կիսվել նաև միկրոբլոգյան էջում, ով տարբեր անգամներ իր կյանքի մասին հետաքրքիր գրառումներով է նաև կիսվել միկրոբլոգյան էջում և բոլոր այն մարդկանց, որոնք այնքան էլ հույսով կամ հավատով լցված չեն կյանքի հանդեպ՝ ապացուցել, որ ամեն ինչ կամքից և հավատից է նաև կախված։

Հիշեցնենք, որ Անին այն հայտնիներից է, ով կարողացել է հաղթահարել քաղցկեղը։ Վերջինիս մեծ հավատն ասես այն կարևոր հիմքերից մեկն էր, որպեսզի իրեն ապրելու հույս տար։

Նա նշել է, որ Տերը գործում է իր կյանքում և ինքը նրա փառքի մասին չի պատրաստվում լռել։
«Տարիներ առաջ, երբ Տիրոջից կյանք էի աղերսում, խնդրանքս էր՝ որդուս մեծացնելու հնարավորություն տալ:

Եվ չկա մի օր, որ Բարձրյալին շնորհակալ չլինեմ այդ շնորհի համար»,- նշել է Անին նաև հավելելով, որ արդեն չորս տարի է, ինչ իրեն հաջողվել է հաղթահարել այդ հիվանդությունը: