Երգչուհի Արփի Գաբրիելյանն իր արտիստիզմով մշտապես շարունակել է մնալ հավատարիմ հետևորդների ուշադրության կենտրոնում։
Նրա կերպարն իբրև դերասանուհի ասես առավել քան շատ է տպավորվել հանրության մոտ, քան իբրև երգչուհի։

Պետք է հիշեցնենք, որ իր առաջին երգով և տեսահոլովակով Արփին մուտք գործեց հայկական հեռուստատեսություն, երբ դեռևս նոր էր ավարտել Երգի պետական թատրոնը։

Շուրջ տասը տարի է անցել այդ ամենից, սակայն Արփին կարծես թե այնքան էլ շատ աշխատանքներ չունի կատարած որպես երգչուհի, քանի որ նրա սիրելին՝ Միհրան Ծառուկյանն ասես այնքան էլ կողմ չէ նրա երգելուն։

Զույգն արդեն տևական ժամանակ է, ինչ համատեղ են նկարահանվում հայկական հեռուստատեսության մի շարք հումորային նախագծերում, որոնք էլ բավաակն լայն լսարան են հասցնում ձեռք բերել։

Հիշեցնենք, որ Միհրանն ու Արփին միասին նաև դպրոց ստուդիա են հիմնել, որում էլ արդեն կրթում են իրենց փոքրի սաներին։
Արփին հենց աշխատանքի գնալիս էլ իր նոր հրապարաումն է կատարել և նշել, թե գնում է աշխատանքի և շատ է սիրում արևային եղանակը։