Այս լուսանկարն իրականում սովորական մի կադր չէ։ Այն իր մեջ մեր ողջ ազգի պատմության և ինքնության մի կարևոր մասն է արտահայտում, որում պատկերված է մեր նաև մեր Արարատ լեռը, սակայն Մակու քաղաքի տեսապատկերով։

Այս ամենն ասես յուրաքանչյուր հայի աչքերով տեսնելիս լիովին այլ զգացողություններ կարող ենք վերապրել։
Չկա գեթ մեկ մարդ, ով անգամ անտարբեր կարողանա անցնել այս ամենի կողքով։

Արարատ լեռն իր գեղեցկությամբ և նաև դժվարամատչելիությամբ շարունակ առանձնացել է, որն ի դեպ հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա։

Այն իր տեսակով բացառիկ մի լեռ է, որն հասցրել է արժանանալ նաև պաշտամունքի և առասպելաբանության։
Զուր չէ անգամ այն հանգամանքը, որ Հայոց հավատքում Մասիս լեռը քաջաց ոգիների դիցարանն էր հանդիսանում։

«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Ի դեպ լեռան հայկական ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել հենց երկու լեռնագագաթներին։ Այն նաև հաճախ ասոցացնում են Աստվածաշնչի հետ։