Սննդաբան Լիլիթ Բասյանը ինչպես նկատելի է չի դադարում իր միկրոբլոգյան էջում ցուցադրել այնպիսի լուսանկարներ, որոնք անմասն չեն մնա իր հետևորդների ուշադրության կենտրոնից։

Իր միկրոբլոգյան էջում կատարված հրապարակման կադրում Լիլիթն այս անգամ ներակայացել է իր որդու՝ Ալեքսի հետ։ Երիտասրդ մայրիկն ինչպես նկատելի է այս անգամ ևս չի վարանել իր առանձնահատուկ ոճային լուքով ներկայանալ, որն էլ համադրել է նաև սպորտային կոշիկի հետ։

«Աստված պարգևատրել է ինձ՝ քեզ նվիրելով»,- հրապարակումն մակագրել է Լիլիթն։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Լիլիթն ամուսնալուծվել է իր նախկին ամուսնուց՝ դերասան Ալեքսանդրից, որոնք ունեին մեկ որդի, ով էլ այժմ ապրում է իր մայրիկի հետ։

Հիշեցնենք, որ կար մի շրջան, երբ Ալեքսանդրից բաժանվելուց հետո նրա կյանքում կրկին անգամ այլ տղամարդ էր հայտնվել, ինչի կապակցությամբ էլ նա բավական հաճախ էր կատարում նոր հրապարակումներ։

Լիլիթն անգամ նշել էր, թե պատրաստվում է կրկին ամուսնանալ և կրկին մայրանալ։ Մինչդեռ ամեն բան ասես փոփոխվեց։ Լիլիթն այժմ նորից իր որդու հետ է միայն ապրում և շարունակում զբաղվել նրա դաստիարակմամբ։