ՀՀ վարչապետի տիկին Աննա ՀԱկոբյանն ասես վերջին շրջանում բավական ակտիվություն է դրսևորում նաև իր սոցիալական հարթակներում։

Վերջինիս ծավալած բավական բուռն աշխատանքային գործունեությունն ասես շատերի համար նաև քննարկումների կենտրոնում հայտնվելու նոր մի պատճառ է հանդիսանում։

Օրերս նաև առաջին տիկինն իր պաշտոնական այցն է կատարել Բեռլինում Թումո կենտրոն, որտեղ կենտրոնի ղեկավար՝ Պավել Մորդելի օգնությամբ ծանոթացել է նաև տարվող աշխատանքներին։

Վերջիններիս քննարկման առանցքում նաև հիմնական գրավականն է եղել ծանոթանալու տեղի նորարարությունների ոլորտում առկա նոր ծրագրերին, ինչի շուրջ նրանց զրույցից պարզ է դարձել, որ շուրջ տասը նոր մասնագիտությունների ոլորտում նորամուծություններ են իրակաանցվում և այդ ամենը կյանքի կոչելու հարցում չեն դադարում նոր լուծման տարբերակներ ի գործ դրվել։

Նշենք, որ Աննա Հակոբյանի հետ նաև իր դուստրն է այցելել, որոնք էլ Մորդելի ուղեկցությամբ շրջել են և մոտիկից ծանոթացել այն աշխատանքներին, որոնք իրականացվում են։
Հիշեցնենք, որ Թումո կենտրոնն իր մասնաճյուղը ունի նաև Հայաստանում, ինպես նաև Արցախում։