Այս բաղադրատոմսով շատ հեշտ է պատրաստել շերտավոր խմոր։Այն արագ է պատրաստվում,մի քանի անգամ մշակելու կարիք չկա։Այն կարող եք նաև պահել սառնարանում մի քանի օր և հետո օգտագործել։

Բաղադրատոմս
- 200գ. մարգարին
- 1 հատ ձվի դեղնուց
- 100մլ. թթվասեր
- մեկ պտղունց աղ
- 500գ. ալյուր
Պատրաստման եղանակ
Խառնում ենք ալյուրն ու մարգարինը, մանրացնում։

Ավելացնում ենք դեղնուցն ու թթվասերը։

Խառնել խմորը,եթե այն կպչուն է,ապա ավելացնել մի փոքր ավելի ալյուր և դնել սառնարան։Խմորը պատրաստ է։

Այժմ կարելի է պատրաստել ամեն բան այս խմորով։Ներկայացնում ենք այս խմորով պատրաստվող համեղ պեչենիներ։

Բացել խմորը,կտրատել պիցցայի նման։

Առանձնացնում ենք ձվի սպիտակուցը և առանձին տարայով դնում շաքարավազը։

Թավայի վրա ալյուր լցնել,խմորները թաթախել սպիտակուցի մեջ,հետո շաքարի մեջ և չոր կողմով դնել թավայի վրա։Եփել ջեռոցում 180° ի տակ մինչև կարմրեն։

Ստացվում են ահա այսպիսի համեղ պեչենիներ։Բարի ախորժակ!