Բոլորին հայտնի է, որ օրեր առաջ կյանքից հեռացավ հայկական երգարվեստի ամենից կարևոր մարդկանցից մեկը՝ Երգի պետական թատրոնի համահիմնադիր և բոլոր արտիստներին իր հայրական օրհնանքն տված Արթուր Գրիգորյանը։

Օրեր շարունակ համացանցը շարունակեց ողողված լինել նրա շուրջ պտտվող լեգենդներով։
Հայ հայտնիները ամեն օր իրենց միկրոբլոգյան էջերում ակտիվ կերպով շարունակում են նոր գրառումներ հրապարակել և պարբերաբար լուսանկարների միջոցով արտահայտել իրենց վիշտն ու կարոտը՝ մաեստրոյին ուղղված։

Նրանցից բացառություն չէ նաև երգչուհի Արփին Գաբրիելյան, ով իր ինստագրամի էջում նորությամբ է հանդես եկել հրապարակավ ցուցադրելով մի լուսանկար, որի մեջ մի ողջ կյանք կա թաքնված։
«Մի օր մենք կհանդիպենք նրանց… այնտեղ՝ վերևում »,- նշել է Արփին:

Նշենք, որ Արփին լիովին ծանր է տանում կոմպոզիտորի հետ կատարվածն:
Օրեր առաջ ևս երգչուհին մաեստրոյի հետ լուսանկար էր ցուցադրել նշելով.
«Կկարոտեմ շատ»:

Նշենք, որ Արփիի քույրիկը՝ Անին, ամուսնացել է Արթուր Գրիգորյանի որդու հետ:
Դե իսկ Արփիի շփումն իր ուսուցչի հետ ասես ոչ միայն ընկերական է եղել, այլ նաև բարեկամական։