Այսօր սիրված նկարիչ և կինոռեժիսոր Փարաջանովի ծննդյան օրն է, ում մասին խոսելիս ասես մշտապես կարելի է վերհիշել վարպետի կատարած հիանալի աշխատանքները ինչպես նաև դրանց մեջ ներդրած նրա յուրօրինակ ձեռագիրն ու մոտեցումը։

Վերջինիս աշխատանքներն իսկապես անգնահատելի են, ով թողել է իրենից հետո մի հարուստ ժառանգություն, որոնց մեծ մասն էլ պահպանվում է նաև նրա տուն- թանգարանում։

Վերջինս իր մասնագիտության հարցում ասես այն բախտավորներից էր, ով տաղանդավոր անձանց զավակ էր և կարողացել էր ժառանգել այն տաղանդը, որով էլ Տերն էլ շնորհել իրենց։

Քչերն են գուցե տեղյակ, որ մեծն վարպետը սկզբում մտադրված չի եղել սովորել այն ուղով, որում հետո ինքը դարձավ վերպետ։

Սկզբնական շրջանում նա սովորել է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժիներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում, որից կարճ ժամանակ անց էլ վարպետն հասկացավ, որ այդ ամենն իրենը չէ և թողնեց կիսատ։ Նա իսկապես կարողացավ գտնել իր ձեռագիրն հենց արվեստում և դառնալ տաղանդավոր։