Մայիսի 7-ն հայկական օրացույցում բավական նշանակալի օրերից մեկն է։ Հայ նշանավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է, ում անվամբ է ի դեպ կոչվում նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Վարպետի մասին խոսելիս իհարկե հնարավոր չէ չվերհիշել նրա այն կարևոր և առաջնային աշխատանքաները, որոնք հայկական մշակույթի զարգացման գործում նաև ամենից կարևոր և առաջնային հիմքներից մեկն են եղել։
Նա հիմնելով հայկական սիմֆոնիկ երաժշտությունը՝ կարողացավ էնպես անել, որպեսզի իրենից հետո ևս բոլոր երաժիշտները կարողանան ժողովրդական երաժշտության օրինաչափությունները ճիշտ կերպ մատուցել նաև ապագա սերունդներին։

Վարպետն այն բացառիկներից էր, ով նաև զարգացում տվեց կամերային երաժշտությանը և ստեղծեց դասական Ալմասը օպերան։
Նա կարողացավ նաև գեղարվեստական սկզբունքները ճիշտ կերպ դնել նաև ռեալիստական ուղղվածության դասական գործում։

Վարպետի շնորհիվ հայ դասական երաժշտությունն իսկապես վերելք ապրեց և այն դարձավ նաև մեծ հաղթաթուղթ մեր՝ հայերիս համար, որպեսզի կարողանանք նաև վստահ կերպով մասնակցել միջազգային երաժշտական նախագծերին և ինչու ոչ նաև համաշխարհային երաժշտական լեգենդներին հրավիրել հենց Հայաստան։

Այժմ, իհարկե բավական շատ ժամանակներ են անցել և ամեն քայլափոխի շարունակվում է մեծագույն վերելք ապրել հայ դասական երաժշտությունը և այն սերնդեսերունդ փոխանցվել նոր երիտասարդներին։
Սպենդիարյանը նաև այն բացառիկներից էր, ով կարևոր համարեց նաև զինվորական երգերի ժանրը և իր աշխատանքներում զետեղեց նաև նման տեսակ գործեր ևս։