Երիտասարդ դերասանուհի Իննան Խոջամիրյան նոր մի նկար է հրապարակել, որը կատարվել է Տաշիր քաղաքում։ Նա այնտեղ է մեծացել և նշել է, որ քաղաքն իր սրտում մեծ տեղ ունի։

«Ժամանակին իմ աչքերում այս վիթխարի, լայն փողոցներով, մե՜ծ շենքերով քաղաքն այս անգամ այնքա՜ն փոքրիկ էր: Իմ դպրոցն էր փոքրիկ…

Նույնիսկ մեր տան դիմացի եկեղեցին, որն իմ կյանքում տեսած ամենամեծ շինությունն էր, ուր կարելի էր մտնել ու մոլորվել, գաղտնի բարձրանալ վերնահարկ ու խորհրդավոր լռության մեջ ժամերով մնալ մենակ` այս անգամ ուրիշ էր այնքան…

Պարզվում է` Փոքրիկը ես էի…ժամանակին… Իսկ քաղաքն իմ աչքերում ու սրտում էր այդքան մեծ…Հիմա, թերևս, աչքերս ուրիշ են… Հայացքս է ուրիշ…Շենքերին, եկեղեցիներին, քաղաքներին, մարդկանց…

Բայց սիրտս նույնն է, ու այս փոքրիկ քաղաքն իմ սրտում մե՜ծ տեղ ունի… Ընդմիշտ…»,- «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում գրել է Իննան։