Հայ աղջնակը փայլուն ելույթ է ունենում հոլանդական «Մանկական ձայնը» հեռուստանախագծում, ինչը ստիպում է ժյուրիի անդամներից մեկին ծնկաչոք խնդրել աղջնակին ընտրել հենց իր թիմը: Աղջկա կատարումն այնքան գերազանց էր, որ ամբողջ դահլիճն ու ժյուրին չէին կարողանում զսպել իրենց հիացմունքը, իսկ փոքրիկի ծնողներն արտասվում էին երգի կատարման ողջ ընթացքում:
Իսկապես, որ երջանկություն է այդչափ մեծ տաղանդ ունենալ և կարողանալ բոլորին հիացնել: Աղջիկը մեծ ապագա ունի ՝ իր հիանալի ձայնային տվյալներով, և գուցե նա ապագայում դառնա համաշխարհային հայտնի ու ճանաչված աստղերից մեկը, եթե աշխատի այդ ուղղությամբ: