Ինչպե՞ս են զինծառայության մեկնում նորակոչիկները․ տեսանյութ

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, արդեն իսկ տրվել է տարվա այս շրջանի՝ ձմեռային ժամանակահատվածի նոր զորակոչի մեկնարկը։ Մեր տասնութ տարին նոր լրացած ապագա զինվորներն արդեն տարբեր տարածաշրջաններից սկսել են համալրել մեր բանակի նորակոչիկների շարքերը։

Ինչպե՞ս են զինծառայության մեկնում նորակոչիկները․ տեսանյութ

 

Հերթական նորակոչիկների խումբն է զինծառայության մեկնել Ալավերդու շրջանից։ Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը շարժվել է Ալավերդու եկեղեցու հարակից տարածքից։ Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են նորակոչիկները մեկնում։

 

Ինչպես երևում է հրապարակված տեսանյութից, մեր նորակոչիկները բավականի ոգևորությամբ են ստանձնում զինվորների պատասխանատու շարքերը։ Մեկնող նորակոչիկները Թումանյանի տարածաշրջանից են։

Ինչպե՞ս են զինծառայության մեկնում նորակոչիկները․ տեսանյութ

 

Մեկնող մորակոչիկներին հաջողություն մաղթելու համար եկել էին ոչ միայն նորակոչիկների հարազատները, այլ նաև Ալավերդու համայնքային ղեկավար Սասուն Խեչումյանը, Լոռու մարզպետի տեղակալը, Ալավերդու հոգևոր հովիվներից Տեր Միքայել քահանա Շաղոյանը, ով իր օրհնությունն է բերել ապագա զինվորներին։

Ինչպե՞ս են զինծառայության մեկնում նորակոչիկները․ տեսանյութ

 

Հնչող բարեմաղթանքներից առաջնային խաղաղ զինծառայության մաղթանքն էր, որին սիրով ու հավատով միանում ենք նաև մենք։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: