«Արտա՜շ, իմ կյանքի միակ իմաստ, իմ հպարտություն, իմ կատարյալ, անթերի տղա»

Արտաշես Մարտիրոսյանը արցախյան վերջին պшտերազմում անմահացած մեր ժամկետային զինծառայողներից էր, ում նպատակներն ու երազանքներն ընդհատվեցին անարդարցի ու դшժան կերպով։ Արտաշեսը ծնվել էր 2002 թվականին։

«Արտա՜շ, իմ կյանքի միակ իմաստ, իմ հպարտություն, իմ կատարյալ, անթերի տղա»

Նա ծնունդով Քաջարանից էր։ Արտաշեսն ընտանիքի միակ որդին էր։ Ընդունվել էր ՀՊՃՀ-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժինը։ Ծառայում էր Մարտունիում։

«Արտա՜շ, իմ կյանքի միակ իմաստ, իմ հպարտություն, իմ կատարյալ, անթերի տղա»

Արտաշեսն ընդամենը մի քանի ամսված զինծառայող էր, երբ մեկնարկում է չարաբաստիկ պшտերազմը, և երիտասարդ զինվորն ակամա ներքաշվում է պшտերազմական գործողությունների մեջ։

«Արտա՜շ, իմ կյանքի միակ իմաստ, իմ հպարտություն, իմ կատարյալ, անթերի տղա»

Արուս Ստեփանյանը տասնութամյա պայծառ ու լուսավոր Արտաշեսի մասին գրում է հետևյալը․ «Արտա՜շ, իմ կյանքի միակ իմաստ, իմ հպարտություն, իմ կատարյալ, անթերի տղա, ամեն տեղ ու ամեն ինչում տարբերվող ու յուրահատուկ, ի՜նչ երազանքներ ու նպատակներ ունեիր, որ պիտի իրագործեիր, իմ ամենախելացի տղա։

«Արտա՜շ, իմ կյանքի միակ իմաստ, իմ հպարտություն, իմ կատարյալ, անթերի տղա»

Անիծվի պшտերազմը, որ տարավ ամենաներին, ընտրեց ու տարավ լավագույններին։ Դուք դեռ կյանք ունեիք ապրելու ու վայելելու, մենք էլ ձեզ պիտի վայելեինք , ձեր երջանկությունը տեսնեինք։ Հիմա ո՞նց ապրենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: