Ինչպես հայտնի է, սերիալներից ու սիթքոմներից հայտնի ու սիրելի դարձած Բեն Ավետիսյանն ունի նշանած: Նշանածը հաջողակ ու հայտնի դիմահարդար Դիանա Տոնոյանն է: Բենն ու Դիանան ընկերություն էին անում արդեն շուրջ չորս տարի:
Նրանք նախորդ տարվա ամռանը բավականին ինքնատիպ նշանադրություն էին կազմակերպել, իսկ նշանադրության բուռն կադրերը հայտնվել էին համացանցում՝ դառնալով բազմաթիվ քննարկումների թեմա:
Դեռ այն ժամանակ զույգը, հանրության համար բացահայտելով միմյանց հանդեպ ունեցած զգացմունքները, փոքր-ինչ խոսել էր փոխհարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին: Ահա այսօր կատարվել է նրանց ծրագրերից գլխավորը:
Երիտասարդներն ամուսնացել են՝ սկսելով համատեղ ընտանեկան կյանք: Բենն ու Դիանան իրենց սոցիալական հարթակներում հանրայնացրել են իրենց հարսանեկան առաջին լուսանկարները: Լուսանկարներն արված են դրսում՝ եկեղեցու մոտակայքում:
Ինչպես երևում է կադրերից, Դիանան բավականին բարետես հարսիկ է եղել: Իր բարետեսությամբ հարսիկին չի զիջում նաև փեսան՝ Բեն Ավետիսյանը: Նորապսակներին հարատև երջանկություն ցանկանանք: