Վրաստանն ի վերջո թույլ է տվել շտապօգնության մեքենաները տեղափոխել Հայաստան

Հայկական համայնքները շարունակում են ակտիվորեն մասնակցել հայրնիքի պաշտպանության կազմակերպմանն օժանդակելու գործին: Տարատեսակ հումանիտար բեռներ են նախապատրաստվում կարճ ժամանակահատվածում և ուղարկվում հայրենիք:

Վրաստանն ի վերջո թույլ է տվել շտապօգնության մեքենաները տեղափոխել Հայաստան

Սակայն համավարակի պատճառով սահմանները փակ լինելու և այլ խոչընդոտներ պատճառով ոչ միշտ է հաջողվում նախապատրաստած օգնությունը հայրենիք հասցնել: Խնդիրներ են առաջանում և՛ օդային, և՛ ցամաքային փոխադրումների ժամանակ:

Վրաստանն ի վերջո թույլ է տվել շտապօգնության մեքենաները տեղափոխել Հայաստան

Նոր սիրողական տեսանկարահանում է հայտնվել համացանցում, որտեղ երևում է, որ Լարսում սպասում են բեռնատարներ, որոնք ցանկանում են շտապ օգնության մեքենաներ փոխադրել Հայաստան, սակայն չեն ստանում համապատասխան թույլտվություն:

Վրաստանն ի վերջո թույլ է տվել շտապօգնության մեքենաները տեղափոխել Հայաստան

Սիրողական տեսանկարահանումն արվել է Վերին Լարսի անցակերում և հրապարակվել «Ինֆոտեկա 24» տելեգրամային ալիքում: Տեսանյութում ասվում է, բոլոր մեքենաներն ուղարկվել են Ռուսաստանից՝ ռուսաստանաբնակ հայերի ջանքերով:

Վրաստանն ի վերջո թույլ է տվել շտապօգնության մեքենաները տեղափոխել Հայաստան

Ավելի ուշ Արամ Քանանյանը հայտնել է, որ բանակցություններից հետո վրացական կողմը թույլատրել է չորս շտապ օգնության մեքենաների մուտքը Հայաստան մեր կցորդով՝ Լարսի անցակետով, իսկ մյուսների հարցը դեռ քննարկման փուլում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: