«Մենք ձեզ սիրում ենք, ինչ անում ենք, ձեր համար ենք անում, իմ հայ ազգ…»

Ինչպես հայտնի է, դերասան Վահան Թովմասյանը երկու շաբաթից ավել է, ինչ արցախյան դիրքերում է: Նա ընկերների հետ միացել է հող հայրենին պահող մեր հերոսներին:

"Մենք ձեզ սիրում ենք, ինչ անում ենք, ձեր համար ենք անում, իմ հայ ազգ..."

Վահանի մասնակցությամբ վերջերս մի զվարթ տեսանյութ էր հանրայնացվել, որտեղ նա մյուս դիրքապահների հետ պարում էր ոգեշունչ երաժշտության ներքո:

"Մենք ձեզ սիրում ենք, ինչ անում ենք, ձեր համար ենք անում, իմ հայ ազգ..."

Այսօր Վահանը մեկ այլ տեսանյութ է հանրայնացրել դարձյալ դիրքերից: Տեսանյութում դիրքապահ տղաները հանգստանում են միասին՝ վրանում պառկած: Նրանք լսում են վերջերս հանրայնացված «Հերոս տղերքը մեր» երգը, որը հասցրել է սիրվել շատերի կողմից:

"Մենք ձեզ սիրում ենք, ինչ անում ենք, ձեր համար ենք անում, իմ հայ ազգ..."

Տեսանյութում Վահանը, դիմելով ժողովրդին, ասում է. «Ինչ անում ենք, ձեր համար ենք անում, իմ հայ ազգ»: Նրա ընկերները ևս միանում են նրա խոսքերին՝ նշելով, որ իրենք հայ ժողովրդին շատ են սիրում:

"Մենք ձեզ սիրում ենք, ինչ անում ենք, ձեր համար ենք անում, իմ հայ ազգ..."

Ընկերներից մեկն ասում է. «Ժողովուրդ, որ հետ չգանք, իմացեք, մենք ձեզ շատ ենք սիրում»: Այս խոսքերին ի պատասխան՝ Վահանն ասում է. «Արա, լավ, մի՛ մխկտցրա, ախպեր»:

#հաղթելուենք

Опубликовано Ваганом Товмасяном Вторник, 20 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: