Հայաստանում ու Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմները տապալվել են

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանում ու Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմները տապալվել են

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։

Պարոն Բուքիքիոն, մասնավորապես, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։ «Մենք (Հանձնաժողովը) աջակցում ենք այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում։

Հայաստանում ու Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմները տապալվել են

Մարտահրավերներից մեկը, որը հատկապես վերաբերում է Հայաստանի, բայց նաև Մոլդովայի իշխանություններին, վերաբերում է մի կողմից ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխություններ բերելու անհրաժեշտությանը, իսկ մյուս կողմից՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն:

Հիմա՝ այս շաբաթվա մեր նստաշրջանում, մենք հաստատելու ենք շուրջ 10 առավելապես բարդ և զգայուն կարծիքներ»,- ասել է պարոն Բուքիքիոն՝ մասնավորեցնելով, որ այս կարծիքներն, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկին և Հայաստանում սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության հարցերին:

Понравилась статья? Поделиться с друзьями: