Թխում ենք շերտավոր գաթա

0.5 լ գոլ ջրին ավելացնել 1 թ. գդալ կիտրոնաթթու, 2 թ. գդալ շաքարավազ, 1 թ. գդալ աղ, 2 թ. գդալ քացախ, 3 ձվի դեղնուց, 50 գրամ ձիթայուղ, ալյուրն ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ոչ շատ փափուկ խմոր:

Թխում ենք շերտավոր գաթա

Լվա հունցել, մոտ 4-5 րոպե: Բաժանել չորս մասի: Մի փոքր բացել, հետո ծփել սեղանին մոտ 20 անգամ, պատել ցելաֆոնով: Խմորը թողնել հանգստանա 20-30 ր:

750 գրամ (երեք տուփ) մարգարինին ավելացնել երկուս ու կես բաժակ ալյուր, միասին տրորել:

Թխում ենք շերտավոր գաթա

Խառնուրդից ստանալ տասներկու համաչափ գնդեր՝ յուրաքանչյուրը 75-80 գրամ:

Խմորը բացել A4 ֆորմատի թղթի չափ: Վրան տարածել մարգարինային գնդիկները: Հետո խմորը ծալել:

Տոպրակային փաթեթավորմամբ անմիջապես ուղարկել սառնարան, որ մարգարինը չհասցնի հալվել:

Թխում ենք շերտավոր գաթա

Խմորը սառնարանում պետք է մնա երկու ժամ:

Հանելոց հետո վրան տարածել խորիզանման զանգված, որը կարող եք պատրաստել ըստ Ձեր նախասիրության:

Թխում ենք շերտավոր գաթա

Ծալել: Մի փոքր գրտնակով բացել, կտրել եռանկյունաձև:

Թխում ենք շերտավոր գաթա

Գաթաները նախ թխել մաքսիմալ ջերմաստիճանով, երբ խմորը սկսում է ուռչել, ջեռոցի ջերմաստիճանը մի քիչ իջեցնել և շարունակել եփելը:

Թխում ենք շերտավոր գաթա

Понравилась статья? Поделиться с друзьями: