«Կյանք ու կռիվ» երգը՝ Դավիթ Կիրակոսյանի հուզիչ կատարմամբ

«Ազգային երգիչ» նախագծի շրջանակներում հանդես եկող Դավիթ Կիրակոսյանը Երևանից է, 21 տարեկան է։ Մրցումային օրը նա ներկայացրել է հայերի համար հուզումնալից «Կյանք ու կռիվ» ֆիլմի երգը։

«Կյանք ու կռիվ» երգը՝ Դավիթ Կիրակոսյանի հուզիչ կատարմամբ
«Ես Դավիթն եմ՝ Երևանից։ 2011 թվականին ընդունվել եմ Երգի պետական թատրոն, որն ավարտելուց հետո ընդունվել եմ Մշակույթի պետական քոլեջ։ Այս տարի ավարտեցի։ Այս տարիներին երգում եմ ռեստորաններում և պանդոկներում՝ հիմնականում ժողովրդական և էստրադային երգեր։ Այսօր երգելու եմ «Կյանք ու կռիվ» երգը»,- նշել է Դավիթը՝ ելույթից առաջ։

Իր հայրենասիրական երգով և հիասքանչ ձայնով Կիրակոսյանը հուզել է ժյուրիի անդամներին և հանդիսատեսին։ Իրապես կարևոր է, որ նման ստեղծագործությունները միշտ հնչեն մեր ազգի շուրթերից։
Հիշեցնենք՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմը նկարահանվել է 2016 թվականին՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կողմից։ Ֆիլմը պատմում է 1990-1992 թվականների տեղի ունեցած իրադարձությունների՝ մասնավորապես Շուշիի ազատագրման մասին։ 2016-ին «Կյանք ու կռիվը» ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ։

Понравилась статья? Поделиться с друзьями: