Ռոբերտ Քոչարյանի դուստրը ցույց է տվել, թե որտեղ է իրենց ընտանիքը պատսպшրվել Արցախյшն ազատшմարտի տարիներին

Ռ. Քոչարյանի դուստրը՝ Գայանեն, տեսանկարահանել և հրապարակել է այն վայրը, որտեղ ընտանիքով պատսպարվել են իրենք Արցախյան ազատամարտի օրերին: Այդ օրերին ինչպես շատ արցախցի ընտանիքներ, նրանց ընտանիքը ևս պատսպարվել է նկուղում:

Ռոբերտ Քոչարյանի դուստրը ցույց է տվել, թե որտեղ է իրենց ընտանիքը պատսպшրվել Արցախյшն ազատшմարտի տարիներին

Գայանեի խոսքերը տարածել է եղբայրը, որտեղ պատմվում է, որ յուրաքանչյուր անգամ Արցախ այցելելիս աղջիկն այցելում է այդ նկուղ, քանզի այնտեղ պահ է տվել մանկական հետաքրքիր հիշողություններ:

Ռոբերտ Քոչարյանի դուստրը ցույց է տվել, թե որտեղ է իրենց ընտանիքը պատսպшրվել Արցախյшն ազատшմարտի տարիներին

Նա նաև հիշում է, որ այդ օրերին իրենք քնել են հատակին դրված դռան վրա, որը ծառայել է մահճակալի փոխարեն:

Ռոբերտ Քոչարյանի դուստրը ցույց է տվել, թե որտեղ է իրենց ընտանիքը պատսպшրվել Արցախյшն ազատшմարտի տարիներին

Մայիսի 8-ը առիթ է եղել, որ Գայանեն հիշի այդ օրերին իրեն ուղեկցող վախ զգացողությունը: Նա վախենում էր իր հարազատների ապահովության ու կյանքի համար, իսկ հոր ժամանակավոր վերադարձի պահերին նա իրեն ապահով ու պաշտպանված է զգացել:

Ռոբերտ Քոչարյանի դուստրը ցույց է տվել, թե որտեղ է իրենց ընտանիքը պատսպшրվել Արցախյшն ազատшմարտի տարիներին

Այս իրողությունները, ինչպես գրել է Գայանեն, նրան ոչ միայն հիշեցնում են անցած օրերի զգացողությունները, այլև հպարտություն են ներշնչում: Գայանեն շնորհավորել է հորն այսօրվա տոնի առիթով:

Ռոբերտ Քոչարյանի դուստրը ցույց է տվել, թե որտեղ է իրենց ընտանիքը պատսպшրվել Արցախյшն ազատшմարտի տարիներին

Ահա նկուղը.

#repost from Gayane KocharyanՍա այն նկուղն է, որն Արցախյան ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը։ Ամեն անգամ, երբ գնում եմ Ստեփանակերտ, անպայման իջնում եմ այստեղ, ուր ինձ պատում են հիշողությունները:Հիշում եմ գետնին դրված դուռը, որ ծառայում էր որպես մահճակալ, հիշում եմ պատուհանի դիմաց դրված ավազով լի պարկը, որը պետք է պաշտպաներ բեկորներից, եթե մոտակայքում ռումբ պայթեր, հիշում եմ այն հարևաններին, որոնք գալիս էին մեզ մոտ պատսպարվելու, քանի որ իրենց շենքում նկուղային հարկ չկար, հիշում եմ այս նկուղում դիմավորած Ամանորը, հիշում եմ մայրիկիս ծնունդը, երբ նա ռմբակոծությունների արանքում վազում էր վերև` տուն, հետևելու, որպեսզի կերակուրը չայրվի, հիշում եմ իմ վազքի արագությունը, երբ լսում էի օդային տագնապը կամ ուղղակի զգում էի, որ ռմբակոծիչ ինքնաթիռ է մոտենում (իսկ ես դա գրեթե միշտ զգում էի), հիշում եմ ինչպես վիրավորվեց մայրս…..Հիշում եմ այն աննկարագրելի վախի զգացողությունը, որ չես արտահայտում, բայց այն քո մեջ է ու սովորում ես դրա հետ ապրել: Վախ՝ ընտանիքիդ, հարազատներիդ, հայրենիքիդ և առհասարակ վաղվա օրվա համար….Հիշում եմ ապահովության զգացողությունը, որ ունենում էի, երբ երկար բացակայելուց հետո հայտնվում էր հայրս` շատ կարճ ժամանակով մեզ տեսնելու համար: Շուշիի օպերացիայից մեկ օր առաջ նա եկավ մեզ տեսնելու։ Այս անգամ ոչ թե ապահովության այլ տագնապի զգացողությունն էր սուր. զգում էինք՝ եկել է ամեն դեպքում հրաժեշտ տալու… Հիշողություններն ու դրանց ուղեկցող զգացմունքները շատ են, կարելի է անդադար գրել…Բայց մի զգացողություն, որ միշտ ունենում եմ այդ ամենը հիշելիս, անսահման հպարտությունն է, հպարտություն՝ այդ ամենի արդյունքում մեր ժողովրդի ունեցած հաղթանակի համար: Հպարտություն, որ հայրս ունեցել է առանցքային դերակատարություն այդ կարևորագույն հաղթանակը կերտելու ճանապարհին:Շնորհավոր տոնդ պապ ջան!Շնորհակալություն քեզ և քո տեսակի մարդկանց այն բանի համար, որ ես եւ մենք ունենք հաղթանակած հայրենիք և հերոսներ:#իմ_հերոսն_իմ_հայրն_է

Опубликовано Levon Kocharyan Пятница, 8 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: