Մայիսի 1-ը ՀՀ զինված ուժերի գնդացրորդ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

Մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքային, գնդացրորդ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է:

Մայիսի 1-ը ՀՀ զինված ուժերի գնդացրորդ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 1-ին Վեդի քաղաքում՝ Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում: Անդրանիկը սովորել է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում` հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում:

Սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում: Երևանում` «Խաղային մարզաձևերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել է ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ: Մարզվում էր Երևանում:

Ուներ երկու քույր: Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014 թվականի հուլիսին մեկնեց ծառայության: Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանում։ Հուլիսի 16-ին զորացրվելու էր:

Մայիսի 1-ը ՀՀ զինված ուժերի գնդացրորդ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

20 տարեկանը դեռ չբոլորած զինվորը մեկն էր կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի այն երեք տղաներից, ովքեր չենթարկվեցին իրենց հրամանատարի վերջին հրամանին ու չնահանջեցին` մինչեւ վերջ պայքարելով իրենց դիրքի համար:

Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր, զոհվեց Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդի առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ էին մղել, ապա շարքից հանել էին հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում փոքրաթիվ վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:
Շարքային Անդրանիկ Զոհրաբյանը թշնամուն հետ մղելիս վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը՝ պատնեշի վրայով: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է ու վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ հետ է քաշվել մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, զեկուցել իրավիճակի մասին, շարունակել են կրակել մինչեւ իրենց մոտ եղած վերջին փամփուշտը: Անդրանիկ Զոհրաբյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ Քյարամ Սլոյանի հետ կյանքի գնով է պահել հայրենի հողը:

Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ գտնվեց եւ ընտանիքին հանձնվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը:

Անդրանիկ Զոհրաբյանը Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Понравилась статья? Поделиться с друзьями: