Ն. Փաշինյանը Ծիծեռնակաբերդից ուղիղ եթերով ուղերձ է հղել հայերին և ողջ աշխարհին

Առավոտից կրկին մեկնարկեց ապրիլքսանչորսյան ծիսակատարությունների արարողակարգը Ծիծեռնակաբերդի բարձունքից: Այսօր ողջ օրը հայ ժողովուրդը հնարավորություն ունի հոգեպես ու վիրտուալ կերպով ներկա գտնվել այնտեղ՝ իր ուղարկած հեռախոսային հաղորդագրության միջոցով:

Ն. Փաշինյանը Ծիծեռնակաբերդից ուղիղ եթերով ուղերձ է հղել հայերին և ողջ աշխարհին

Արարողությունների մեկնարկը տվեց վարչապետ Ն. Փաշինյանը՝ հենց Ծիծեռնակաբերդի բարձունքից ուղիղեթերային ուղերձով դիմելով համայն հայությանն ու ողջ աշխարհին:

Ն. Փաշինյանը Ծիծեռնակաբերդից ուղիղ եթերով ուղերձ է հղել հայերին և ողջ աշխարհին

Իր խոսքում պատմական որոշակի ակնարկներով Ն. Փաշինյանը կրկին հիշեցրեց տեղի ունեցածի մասին, հայոց դիրքորոշման և ակնկալիքների մասին: Նա երախտագիտությամբ հիշատակեց այն երկրներին, ովքեր անտարբեր չեն գտնվել այս սկզբունքային ու կարևոր հարցում:

Ն. Փաշինյանը Ծիծեռնակաբերդից ուղիղ եթերով ուղերձ է հղել հայերին և ողջ աշխարհին

Ն. Փաշինյանը նաև կարևորեց համահայկական ներուժի համախմբման գաղափարը, որն էլ կդառնա մեր պետականության զարգացման ու հզորացման հիմնական խթանն ու երաշխավորը:

Ն. Փաշինյանը Ծիծեռնակաբերդից ուղիղ եթերով ուղերձ է հղել հայերին և ողջ աշխարհին

Միջոցառումների մեկնարկն այսպիսով տրվեց: Օրվա ընթացքում տարբեր ժամերի այստեղ են այցելելու նաև այլ պետական ու կրոնական այրեր՝ իրենց հարգանքի տուրքը բերելով անմար կրակին ու հայոց անմար հիշողությանը:

Ն. Փաշինյանը Ծիծեռնակաբերդից ուղիղ եթերով ուղերձ է հղել հայերին և ողջ աշխարհին

Բարձունքից օրվա ընթացքում ուղիղ եթերով ներկայացվելու է արարողակարգի ողջ ընթացքը: Ներկայացնում ենք Ն. Փաշինյանի ուղերձը:

Понравилась статья? Поделиться с друзьями: