Կորոնավիրուսից բուժված պացիենտները հեռացել են հիվանդանոցից բժիշկների ծափահարությունների ներքո. անչափ հուզիչ հոլովակ

Կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգընթաց շատանում են նաև այն քաղաքացիները, ովքեր կարողացել են հաջողությամբ հաղթահարել այս վիրուսը և տուն վերադարձել:

Կորոնավիրուսից բուժված պացիենտները հեռացել են հիվանդանոցից բժիշկների ծափահարությունների ներքո. անչափ հուզիչ հոլովակ

Առավոտյան նախարար Արսեն Թորոսյանը հետաքրաիր և ուրախացնող տեղեկություններ էր հրապարակել, որոնցում նշվում էին մի քանի տարեց քաղաքացիների բուժման դեպքեր՝ խորհուրդ տալով պահպանել ծերերի առողջությունը:

Նախարարն ավելի ուշ վավերագրական պատմություններ ներկայացնող մեկ այլ հոլովակ էլ հրապարակեց՝ կոչ անելով ուշադիր լսել հիվանդության միջով անցած քաղաքացիների արտահայտած մտքերը:

Կորոնավիրուսից բուժված պացիենտները հեռացել են հիվանդանոցից բժիշկների ծափահարությունների ներքո. անչափ հուզիչ հոլովակ

Իսկ երեկոյան Ա. Թորոսյանը մեկ այլ հոլովակ էլ տեղադրեց, որտեղ երևում է, թե ինչպես են վիրուսը հաղթահարծ քաղաքացիներ դուրս գրվում և հեռանում հիվանդանոցից բժիշկների «Առողջ եղե՛ք» ոգևորող բացականչությունների և ջերմ ծափահարությունների ներքո:

Կորոնավիրուսից բուժված պացիենտները հեռացել են հիվանդանոցից բժիշկների ծափահարությունների ներքո. անչափ հուզիչ հոլովակ

Այս օրերին քաղաքացիներից ոչ մեկի աչքից չի վրիպում այն նվիրված և հոգածու վերաբերմունքը, որ բժիշկները ցուցաբերում են հիվանդացած կամ կարանտինային գոտում գտնվող անձանց նկատմամբ, ինչն էլ խոսում է նրանց պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձրագույն արժեքների մասին:

Օրթոպեդիա 22.04.2020թ.

👏 3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար։#ՄնաՏանը #ՓրկիրԿյանքեր

Опубликовано Arsen Torosyan Среда, 22 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: