Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ախտանիշ

Իտալիայի և Իսպանիայի բժիշկները փաստում են՝ կորոնավիրուսյան ախտով հիվանդների մոտ առկա ոտքերի ցանը վարակի նոր ախտանիշ է, գրում է Metro-ն։ Բժիշկները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով մի շարք նմանատիպ դեպքեր։

Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ախտանիշ

Նրանք օրինակ են բերում 13-ամյա հիվանդ տղային, որի ոտքերի վրայի ցանը նրանք սարդերի խայթոց են համարել։ Երկու օր անց տղայի մոտ կորոնավիրուսյան ախտ է հայտնաբերվել, և մարտի 29-ին արված կորոնավիրուսյան թեստը դրական է եղել։

Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ախտանիշ

Այս պահին ամեն հինգերորդ վարակված իտալացու մոտ կա այդ ախտանիշը։ Փորձագետի խոսքով՝ կորոնավիրուսյան ախտի ժամանակ հայտնվող ցանը նման է կարմրուկի ցանին։ Որպես կանոն՝ ցանն ի հայտ է գալիս ոտքերի մատներին, հետո լավանում է՝ առանց հետք թողնելու։

Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ախտանիշ

Այս ախտանիշը հանդիպում է հատկապես երեխաների և դեռահասների մոտ։ Բժիշկները հորդորում են ցան ունենալիս ոչ թե դիմել բժշկի, այլ ինքնամեկուսանալ և սպասել՝ մինչ կհայտնվեն կորոնավիրուսի մնացած ախտանիշները։

Понравилась статья? Поделиться с друзьями: