Ծնվել է ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Աղասի Ասատրյանի եղբայրը

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հիանալի լուր է հայտնում․ ծնվել է ապրիլյան քառօրյայում անմահացած հերոս, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը՝ Աղասին։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ Էրեբունի ԲԿ-ում։ Բալիկն ու մայրիկն իրենց լավ են զգում։

Ծնվել է ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Աղասի Ասատրյանի եղբայրը

Հիշեցնենք՝ Աղասին զոհվել է ապրիլի 2-ին։ Նա 2014-ից ծառայել է Թալիշում։ Նրա դիրքն առաջիններից էր, որը գրոհվեց թշնամու կողմից։ Նա, կասեցնելով հակառակորդի գրոհը, ստիպել է նահանջել թշնամուն։ Բայց երեկոյան թշնամին կրկին գրոհել է ու, կռվելով մինչև վերջին փամփուշտը, նահատակվել են։

Ծնվել է ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Աղասի Ասատրյանի եղբայրը

Անչափ հուզիչ ու ուրախալի է, որ հերոսների անունը ու հիշողությունը շարունակողների ծնունդը։ Թող ծնվեն նոր հերոսներ ու միշտ անմահ մնա մյուսների վառ հիշատակը, որոնք կյանք չեն խնայել հայրենիքի համար։ Թող խաղաղություն տիրի մեր երկրում։

Ծնվել է ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Աղասի Ասատրյանի եղբայրը

Իհարկե, հպարտ ենք մեր հերոսներով, բայց պետք չէ մեզ այսպիսի հանգամանքների բերումով հերոսներ ունենալ, թող հերոսները ծնվեն ու ապրեն խաղաղ պայմաններում։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: