Ազնիվ չէ հանիրավի քար նետել կառավարության ու նախարար՝ Թորոսյանի հասցեին, որը գիշեր-ցերեկ գերհոգնած աշխատում է և շաբաթներ առաջ արդեն ձեռնարկել է քայլեր, որն ԱՄՆ-ում ու Եվրոպայում նոր են սկսել անել

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ազնիվ չէ հանիրավի քար նետել կառավարության ու նախարար՝ Թորոսյանի հասցեին, որը գիշեր-ցերեկ գերհոգնած աշխատում է և շաբաթներ առաջ արդեն ձեռնարկել է քայլեր, որն ԱՄՆ-ում ու Եվրոպայում նոր են սկսել անել

«Արդեն քանի շաբաթ է՝ Հայաստան մտնող մարդիկ հատուկ քարտեր են լրացնում, ուր կոնտակտային տվյալներ են նշում, իրենց ասվում է, որ այս և այս ախտանշանների դեպքում դիմեն բժշկի, քարտերն ուղարկվում են տեղամասային բժշկական հաստատություններ, որտեղից զանգում/գնում, ստուգում են…

Այսինքն՝ Հայաստանի կառավարությունն ի սկզբանե, երբ անգամ որևէ դեպք չկար գրանցված, ձեռնարկել է միջոցներ, որով կարողանում է վերահսկողության տակ պահել ռիսկային շրջանակին, որևիցէ մեկի մոտ վարակի հաստատման դեպքում մեկուսացվում է շփման շրջանակը, այսինքն՝ թեև դեպքերն աճում են ու շարունակելու են աճել (մարդիկ շարունակում են գալ), սակայն հենց ամենասկզբից հսկողություն է եղել օջախները վերահսկողության տակ առնելու համար, traceable է եղել ամեն ինչ։

Ազնիվ չէ հանիրավի քար նետել կառավարության ու նախարար՝ Թորոսյանի հասցեին, որը գիշեր-ցերեկ գերհոգնած աշխատում է և շաբաթներ առաջ արդեն ձեռնարկել է քայլեր, որն ԱՄՆ-ում ու Եվրոպայում նոր են սկսել անել

Եվրոպայում և ԱՄՆ-ում իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, քանի որ նրանք չգիտեն, թե որտեղ փնտրեն կասկածյալներին։ Իսկ չգիտեն, քանզի նրանք չեն արել այն միջոցառումները, ինչը դեռ փետրվարից ձեռնարկել է Հայաստանը։

Բռնկում եղավ և շատ արագ օջախները դարձան անվերահսկելի (untraceable), քանզի սահմանները բաց են. օրական միլիոնավոր մարդիկ մեքենայով, գնացքով կամ ինքնաթիռով սահման են հատում… ոչ մի ստուգում չկա…

վերջին մի քանի օրերին, երբ բանը բանից արդեն անցել էր, Եվրոպան ու ԱՄՆ-ը նոր սկսել են մտածել ու քայլեր ձեռնարկել վերահսկողության միջոցառումների, ժամանողների ջերմություն չափելու, սահմանային հսկողություն սահմանելու մասին։

Ազնիվ չէ հանիրավի քար նետել կառավարության ու նախարար՝ Թորոսյանի հասցեին, որը գիշեր-ցերեկ գերհոգնած աշխատում է և շաբաթներ առաջ արդեն ձեռնարկել է քայլեր, որն ԱՄՆ-ում ու Եվրոպայում նոր են սկսել անել

 

Այս պարագայում ազնիվ չէ հանիրավի քար նետել կառավարության և նախարար Թորոսյանի հասցեին, որը բառի բուն իմաստով գիշեր-ցերեկ գերհոգնած աշխատում է ու շաբաթներ առաջ արդեն ձեռնարկել է քայլեր, որն ԱՄՆ-ում ու Եվրոպայում նոր են սկսել անել։

Այդ աշխատանքի արդյունքում Հայաստանում իրավիճակը, ի տարբերություն Եվրոպայի, վերահսկողության տակ է, և մնալու է վերահսկողության տակ»։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: