Մեր տան հավատն է մայրս. Դո՛ւ իմ հավատն ես, Դո՛ւ իմ Աստվածը…Մայր իմ նազելի սա չէ ասածս.

Մեր տան հավատն է մայրս. Դո՛ւ իմ հավատն ես, Դո՛ւ իմ Աստվածը…Մայր իմ նազելի սա չէ ասածս.

Մեր տան հավատն է մայրս. Դո՛ւ իմ հավատն ես, Դո՛ւ իմ Աստվածը...Մայր իմ նազելի սա չէ ասածս.

Դո՛ւ իմ հավատն ես,
Դո՛ւ իմ Աստվածը…
Մայր իմ նազելի սա չէ ասածս,
-Ես քեզ չեմ գտել կյանքիս ընթացքում,
Ինձ կյանք ես տվել ու չեմ ափսոսում,
Որ քեզ անգինս ես Մայր եմ կոչում:
Մայրը մաքրության կյանքն է մնայուն,
Ինչքա՜ն փաստեր են խոսքս վկայում,
Մա՜յր դու իմ հավատ,
Մեր տան վեհություն,
Սրբության սրբոց իմ Մա՜յր սրբություն:
Կուզեի կյանքդ հա՜ր լիներ Մա՜յր իմ,
Առողջ լինեիր ու կողքիս հիմա,
Սրտիս կսկիծն ու ցավս բուժեիր,
Կողքս լինեիր Մա՜յր գոնե հիմա:
Մանուկ օրերիս պես ինձ պահեիր,
Կրծքիդ սեղմեիր միայն ինձ մի պահ,
Երնե՜կ երկնքից ինձ մոտ դու գայիր,
Լալ ու խնդայինք Մա՜յր իմ հենց հիմա…
Քեզ համբուրեի, ոչ թե շիրիմդ,
Ձեռքդ բռնեի երնե՜կ ես հիմա:
Ծաղիկներս պիտ քեզ նվիրեի,
Ոչ թե դնեի սուրբ հողիդ վրա,
Մանուկ օրվաս պես քեզ փաթաթվեի,
Հետդ ապրեի մամա ջան հիմա…
Անահիտ Շահինյան

Понравилась статья? Поделиться с друзьями: