ՀՀ վարչապետի դուստր՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Երբեք չէինք մտածի, որ մեր Հայաստանը կգրավի միջազգային հեղինակավոր պարբերականների ուշադրությունը, կունենա այսքան դրական լուսաբանում, ու կդառնա ամենաթեժ ու ամենաակտիվ երկրներից մեկը: Վերջին 1,5 տարիների ընթացքում, Հայաստանը չի դադարում լուսաբանվել ամենահեղինակավոր պարբերականների կողմից: Հերթական անգամ, Հայաստանը ընգրկվեց որպես գերազանց ուղղություն 2020-ին ճամփորդելու համար, այս անգամ National Geographic-ի կողմից:
Նախկինում, միջազգային մամուլը գրում էր Հայաստանում տիրող կաշառքի, կրիմինալ մթնոլորտի, տնտեսական անհավասար պայմանների, տնտեսական/սոցիալական անարդարության ու հասարակական անհամերաշխության մասին:
Հիմա, Հայաստանը ճանաչվում է որպես ճամփորդական արժեքավոր ուղղություն` հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, տնտեսապես ամուր գոտի, ձեռներեցությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայր և անդադար զարգացող տեխնոլոգիական անկյուն` իր գիտելիքներով լի հարուստ աշխատաուժով և նորարարությունը խթանող մթնոլորտով: