«Խաղաղությամբ հանգչիր, լեգենդ». Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը

Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել և դրան կից հուզիչ գրառում կատարել։
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմը հրապարակել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգակի չեմպիոն Կոբի Բրայանտի և նրա դստեր լուսանկարը ու դրան կից գրել․

«Խաղաղությամբ հանգչիր, լեգենդ». Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը

«Սիրտս այնքան ծանր է: Ոչ ոք երբևէ չպետք է զգա այն, ինչի միջով այժմ անցնում են զոհերի ընտանիքները: Կատարվածը բոլորիս վրա այնքան է ազդել, բայց ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ է զգում Վանեսան ամուսնուն և դստերը կորցնելուց հետո: Երբ մտածում եմ այդ մասին, արտասվում եմ: Աղոթում եմ Բրայանտի և սարսափելի ողբերգության հետևանքով մյուս զոհվածների ընտանիքների համար: Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

«Խաղաղությամբ հանգչիր, լեգենդ». Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը

Հիշեցնենք, որ կիրակի օրը վթարի է ենթարկվել 41-ամյա Բրայանտի մասնավոր ուղղաթիռը կործանվել է Լոս Անջելեսի մոտակայքում։ Զոհվել է 5 մարդ, այդ թվում` Բրայանտը և նրա դուստրը։ Նա ուներ 4 երեխա։

Понравилась статья? Поделиться с друзьями: